Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են

Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են
02.10.2020 | 00:07

«Ցան­կա­ցած պա­տե­րազմ վաղ թե ուշ ա­վարտ­վում է, և սկս­վում է բա­նակ­ցու­թյուն­նե­րի փու­լը։ Իսկ այս­տեղ բազ­մա­թիվ հար­ցեր են ա­ռա­ջա­նում, ո­րոն­ցից մեկն էլ հետևյալն է. իսկ ին­չու՞ պետք է Հա­յաս­տա­նը պա­տե­րազ­մի Թուր­քիա­յի դեմ, բայց բա­նակ­ցու­թյուն­նե­րի նս­տի Ադր­բե­ջա­նի հետ։ Ե­թե Ադր­բե­ջա­նը դար­ձել է Թուր­քիա­յի հեր­թա­կան վի­լա­յե­թը (իսկ այս պա­տե­րազ­մը ցույց տվեց, որ հենց այդ­պես էլ կա՝ Ադր­բե­ջանն այլևս ան­կախ ռազ­մա­քա­ղա­քա­կան միա­վոր չէ), ժա­մա­նա­կը չէ՞ ար­դյոք, որ այդ վի­լա­յեթն ըն­դհան­րա­պես դուրս մղ­վի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից, իսկ մենք ու­ղիղ բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րենք նրա «տի­րոջ» հետ։ Ի դեպ՝ ժա­մա­նա­կին ադր­բե­ջան­ցի­նե­րին հա­ջող­վեց ի­րա­կա­նաց­նել այդ հնար­քը։ Նրանք հար­ձակ­վել էին Ար­ցա­խի վրա, Հա­յաս­տա­նը պաշ­տո­նա­պես պա­տե­րազ­մի մեջ չէր, բայց նրանք կա­րո­ղա­ցան Ար­ցա­խը դուրս թող­նել բա­նակ­ցու­թյուն­նե­րից և ամ­բողջ աշ­խար­հին հարցն այն­պես ներ­կա­յաց­նել, թե հա­կա­մար­տու­թյու­նը Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի միջև է։ Հի­մա այլևս որևէ կաս­կած չկա, որ սա պա­տե­րազմ է Հա­յաս­տա­նի ու Թուր­քիա­յի միջև, հետևա­բար՝ բա­նակ­ցու­թյուն­ներն էլ պի­տի այդ պե­տու­թյուն­նե­րի միջև ըն­թա­նան։ Իսկ Ադր­բե­ջա­նը, ե­թե շատ է ցան­կա­նում, կա­րող է ու­ղիղ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեջ մտ­նել ԼՂՀ-ի հետ։ Կամ էլ բա­նակ­ցու­թյուն­նե­րը կա­րող են լի­նել քա­ռա­կողմ»։


«Հայ­կա­կան ժա­մա­նակ»
1-ը հոկ­տեմ­բե­րի, 2020 թ.


«Ֆուտ­բո­լա­յին դի­վա­նա­գի­տու­թյան» հա­մար քիչ էր մնա­ցել Սեր­ժին կա­ռափ­նա­րան հա­նեիք, գի­լիո­տի­նի տակ դնեիք: Հի­մա խոս­վում է Թուր­քիա­յի հետ ու­ղիղ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին և այն էլ` Ար­ցա­խի մա­սով, փո­խե­լով հայ­կա­կան կող­մին ան­չափ ձեռն­տու ԵԱՀԿ ՄԽ ձևա­չա­փը, տուրք տա­լով ա­զե­րիա­կան կամ­քին: Ձեռք­բեր­ման փո­շիա­ցում: Ճիշտ այն­պես, ինչ­պես փո­շիաց­վեց սահ­մա­նա­յին մո­նի­թո­րին­գի` Վիեն­նա-Սանկտ Պե­տեր­բուրգ-Ժնև պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հզոր ձեռք­բե­րու­մը:
Քար լռու­թյուն է: Ձայն բար­բա­ռոյ յա­նա­պա­տի։


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Հ.Գ.1. Ի դեպ, ձևա­չա­փի փո­փոխ­ման մա­սին այ­սօր խոս­վում է ՄԱԿ-ի ԱԽ-ի նա­խորդ օր­վա փակ նիս­տի ան­չափ գրա­գետ ո­րո­շու­մից հե­տո, այն է` Ղա­րա­բա­ղյան խնդ­րով շա­րու­նա­կե­լու է զբաղ­վել բա­ցա­ռա­պես ԵԱՀԿ ՄԽ-ն...
Իսկ հա­յոց օր­վա իշ­խողն ու նրա պրո­պա­գան­դան, խա­ռա­տյա­նա­կան ո­ճով, գիր է դարձ­նում իր իսկ «գա­զե­թում»... ֆոր­մա­տի փո­փո­խու­թյու­նը` հրա­պա­րակ նե­տե­լով ու­ղիղ բա­նակ­ցու­թյու­նը… Թուր­քիո հետ:
Հ.Գ.2. Բա որ այդ­պես էր, էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են։ Ին­չի՞ հա­մար են:
Հ.Գ.3. Մո­րա­տո­րիում է, ա­վե­լին չեմ ու­զում գրել:

Դիտվել է՝ 7113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ